Սիրիական բանակը Դամասկոսի վրա օդային հարձակման ժամանակ խոցել է իսրայելական 8 հրթիռ

Դեկտեմբերի 25-ին Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են Դամասկոսի հարավային և արևմտյան հատվածներում հետ մղել օդային հարձակումը և խոցել իսրայելական ութ հրթիռ։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով An Nashra լրատվականին։

Մեկ այլ աղբյուրի՝ Syria հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օդային հարձակումն սկսվել է Լիբանանի օդային տարածքից։

Իսրայելի ռազմաօդային ուժերը գրոհել են «Հոզբոլլահ» շարժման և «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» դիրքերը, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից։

SANA-ի փոխանցմամբ՝ սիրիական բանակի երեք զինվոր մարմնական վնասվածքներ է ստացել Դամասկոսի արևմտյան մասում ընկած հրթիռներից։

Ականատեսների պնդմամբ՝ մի քանի հրթիռ ընկել է Իսրայելի տարածքում։ Պայթյունները լսելի են եղել Քեյսարի և Հոդեյրա բնակավայրերում։

Վերջին անգամ Իսրայելը Սիրիայի նկատմամբ օդային հարձակում էր իրականացրել նոյեմբերի վերջին։ Այն ժամանակ հարվածներ էր հասցվել Էլ Քիսվա բնակավայրին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.