Ռուսաստանն սկսել է «Փոսեյդոն» համակարգի ստորջրյա փորձարկումները

Ռուսաստանում սկսվել են միջուկային մարտագլխիկներ կրող «Փոսեյդոն» ռազմավարական անօդաչուի ստորջրյա փորձարկումներ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրին։

Նշվում է, որ սրոտջրյա փորձարկումներն իրականացվում են ջրային այն տարածքներում, որոնք պաշտպանված են հավանական հակառակորդի հետախուզական միջոցներին։

Լրատվականը գրում է, որ փորձարկումները կատարվում են 2018-2027 թ․թ․ սպառազինության պետական ծրագրի շրջանակում։

Հուլիսին ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր տեսանյութ օվկիանոսային բազմապրոֆիլ «Փոսեյդոն» համակարգի մասին, որն ստեղծվել է «Ստատուս 6» ծրագրի շրջանակում։

Այս անօդաչու ստորջրյա համակարգի մասին առաջին անգամ հայտնի էր դարձել դեռ 2015 թվականին։ Այս տարվա մարտին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնապես հայտարարել է այդ զենքի գոյության մասին։

«Փոսեյդոն»-ի տակտիկատեխնիկական հստակ նկարագրությունը դեռ չի հրապարակվում։ Հայնտի է միայն, որ այն հագեցած է նորարարական միջուկային էներգակիրով և կարող է անսահման հեռավորություն անցնել ամենամեծ խորություններում։

«Փոսեյդոն»-ը համարվում է զանգվածային ոչնչացման զենք․ նախատեսված է հակառակորդի տնտեսական օբյեկտները ոչնչացնելու համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.