Թրամփն անակնկալ այցով մեկնել է Իրաք և հանդիպել ամերիկացի զինծառայողների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ չհայտարարված այցով մեկնել են Իրաք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Թրամփի թվիթերյան էջում։

«Մենք Մելանյայի հետ միասին պատիվ ունեցանք այցելել Իրաքի Ալ-Ասադ ռազմաբազայի մեր հրաշալի զինվորներին։ Աստված օրհնի ԱՄՆ-ը», - թվիթերյան գրառման մեջ նշել է Թրամփը։

Շփվելով լրագրողների հետ՝ Թրամփը նշել է, որ չի պատրաստվում զորքերը դուրս բերել Իրաքից։ Ինչպես հայտնում է The New York Times-ը, դրա փոխարեն ԱՄՆ առաջնորդը պատրաստվում է օգտագործել ռազմաբազան Սիրիայում Իսլամական պետության դեմ գործողությունների համար։

Associated Press գործակալության փոխանցմամբ՝ սա Թրամփի 6-րդ այցն է Իրաք։ Նրանից առաջ այստեղ են այցելել նաև Բարաք Օբաման և Ջորս Բուշ կրտսերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.