Թերեզա Մեյը քաղաքական բոլոր ուժերին կոչ է անում համախմբվել Brexit-ի իրականացման շուրջ

Մեծ Բրիտանիայի վարչապեգտ Թերեզա Մեյը բոլոր քաղաքական ուժերն կոչ է անում համախմբվել Brexit-ն իրականացնելու համար։ Այս մասին Մեյը խոսել է խորհրդարանում իր կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ անցկացված քվեարկությունից հետո, որի արդյունքում նա կարողացավ պահպանել իր պաշտոնը՝ հավաքելով աջակիցների ավելի շատ ձայներ։

«Մեզ անհրաժեշտ է միասին կառուցողական աշխատանք կատարել, որպեսզի կարողանանք սահմանել խորհրդարանի պահանջները։ Ես խորհրդարանի բոլոր խմբակցությունների անդամներին կոչ եմ անում համախմբել ջանքերն առաջ շարժվելու համար։ Ժամանակն է սեփական հետաքրքրությունները մի կողմ դնելու», - ասել է Մեյը։

Նրա խոսքով՝ բրիտանացիների բացարձակ մեծամասնությունը ցանկանում է, որ կառավարությունն իրագործի Brexit-ը՝ չնայած, որ օրեր առաջ պատգամավորները մերժեցին Բրյուսելի և Լոնդոնի միջև համաձայնագիրը։ Մեյը հիշեցրել է, որ այս հարցով արդեն բանակցություններ է անցկացրել Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդի և շոտլանդական Ազգայնական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարի հետ։

Թերեզա Մեյը կարողացավ պահպանել վարչապետի պաշտոնը խորհրդարանում իր կառավարությանն անվստահություն հայտնելու մասին քվեարկությունից հետո։ Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ժերեմի Քորբին։ Նա կառավարությանը մեղադրել էր Լոնդոնի համար ԵՄ-ի կազմից դուրս գալու լավ պայմաններ ապահովել չկարողանալու մեջ։ Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ԵՄ-ի կազմից դուրս գալու պայմանների վերաբերյալ կառավարության ներկայացրած համաձայնագիրը հավանության չէր արժանացել խորհրդարանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.