Մենք պատրաստ ենք ոչնչացնել Իսրայելը․ Իրանցի գեներալ

Իրանը պատրաստ է պատերազմի, որի արդյունքը կլինի Իսրայելի ոչնչացումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Ազիզ Նասիրզադեհը․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով Jerusalem Post-ին։

«Մեր զինված ուժերը պատրաստ են պատերազմի, որը կհանգեցնի Իսրայելի ոչնչացմանը։ Մենք պատրաստ ենք դրան, երբ կհասնի օրը, և մենք կտեսնենք Իսրայելի ոչնչացումը», - ասել է իրանցի գեներալը՝ հավելելով, որ Իսրայելի նկատմամբ հաղթանակը կազատի Սիրիան նրանց հարձակումներից։

Ավելի վաղ Իսրայելի հետախուզության նախարար Իսրաել Կաացը հայտարարել էր, որ  իրենք բացահայտ հակամարտության մեջ են մտել Թեհրանի հետ և պատրաստ են հակամարտության սրմանը, եթե անհրաժեշտ լինի Իրանին թույլ չտալ Սիրիայում ամրապնդվել։

Իսրայելի պաշտոնատար անձանց նման հայտարարություններին ավելի վաղ անդրադարձել էր նաև Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար Մոհամմադ Ալի Ջաֆարին։  Նա հայտարարել էր, որ իրենց զորքերը և զինտեխնիկան կմնան Սիրիայում, որպեսզի «պաշտպանեն ճնշվածներին և ուժեղացնեն իսլամական հակազդեցությունը»։ Նա նաև սպառնացել էր հրեական պետությանը վրեժ լուծել մուսուլմանների թափած արյան համար և խորհուրդ էր տվել Իսրայելին «չխաղալ առյուծի պոչի հետ»։

Իրանական ուժերը Սիրիայի կառավարական զորքերին օգնում են կռվել հակառակորդների դեմ։ Իսրայելը և ԱՄՆ-ը պահանջում են, որ Թեհրանը դուրս բերի իր զորքերը Սիրիայի տարածքից։ Իսրայելում բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են հակազդել Սիրիայում իրանական ռազմական ներկայությանը՝ դժգոհելով նաև, որ Թեհրանը համագործակցում են լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.