Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ Խորհուրդն ընդլայնել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի-ն։

Սև ցուցակում են ընդգրկվել 11 ձեռնարկատեր և 5 կազմակերպություն։

«Այս բիզնեսմենները և կազմակերպությունները զարգացնում են էլիտար անշարժ գույքի շուկան և այլ ծրագրեր՝ այդպիսով աջակցելով սիրիական ռեժիմին», - ասվում է ԵՄ Խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, սահմանափակումներն տարածվում են «սիրիական կրթության, քիմիական զենքի արտադրության համար պատասխանատուների, գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև սիրիացի պաշտոնատար անձանց վրա»։

Հունվարի 21-ին պատժամիջոցներ էր սահմանվել նաև ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոստյուկովի և նրա տեղակալի նկատմամբ։ Բրյուսելի պնդմամբ՝ նրանք պատասխանատու են «Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման ժամանակ օգտագործված նյարդապարալիտիկ նյութի տեղափոխման և պահպանման համար»։

Նախորդ տարվա նոյեմբերին էլ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել երկու ռուսական ընկերության և մեկ ֆիզիկական անձի նկատմամբ Սիրիայի հետ համագործակցության համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.