Սիրիան սպառնում է հարվածել Թել Ավիվի օդանավակայանին

Սիրիան կարող է համարժեք պատասխան տալ Իսրայելին՝ հարվածելով Թել Ավիվի օդանավակայանին, եթե կրկնվեն իսրայելական ավիացիայի գրոհները։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին։

«Ժամանակն է եկել, որ Անվտանգության Խորհուրդն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի կանխելու Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա։ Հակառակ պարագայում մենք պետք է Խորհրդի ուշադրությունը գրավենք՝ իրացնելով ինքնապաշտպանվելու մեր իրավունքը, և համարժեք պատասխանենք Իսրայելի հարձակումներին՝ թիրախավորելով Թել Ավիվի օդանավակայանը», - ասել է Ջաաֆարին։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին իսրայելցի զինվորականները գիշերային հարձակման ընթացքում գրոհել են Սիրիայում գտնվող իրանական ռազմական օբյեկտները՝ վերապատրաստման ճամբարը, զինամթերքի պահեստը և հետախուզության հենակետերը։

Հունվարի 13-ին Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստ է ավելացնել Սիրիայում իրանական ռազմական օբյեկտների վրա հարձակումները, որպեսզի կանխի Թեհրանի ռազմական ամրապնդումը հարևան այս երկրում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.