Չինաստանն ԱՄՆ-ից պահանջում է հրաժարվել Huawei ընկերության ֆինանսական տնօրենին արտահանձնելու պահանջից

Չինաստանի իշխանություններն ԱՄՆ-ից պահանջում են անմիջապես հրաժարվել Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին մինչև հունվարի 30-ը արտահանձնելու վերաբերյալ Կանադային հարցում ուղարկելու ծրագրերից։ Այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Չինական կողմը խիստ անհանգստացած է Մեն Վանչժոուի նկատմամբ ԱՄՆ-ի արդարադատության նախարարության համապատասխան հարցումից։ Չինաստանի կառավարությունը պահանջում է արդար, ադեկվատ և ոչ խտրական վերաբերմունք չինական ընկերությունների նկատմամբ, և սա վերաբերվում է աշխարհի բոլոր պետություններին։ Եվս մեկ անգամ ԱՄՆ-ից պահանջում ենք հրաժարվել Huawei ընկերության ֆինանսական տնօրենին ձերբակալելու ծրագրերից», - ասվում է Չինաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Պեկինը խստորեն պաշտպանելու է չինական ընկերությունների իրավունքները։

«Մենք պահանջում ենք, որ Միացյալ Նահանգները դադարեցնի ապօրինի ճնշումները չինական ընկերությունների, այդ թվում՝ Huawei նկատմամբ», - ասվում է հայտարարության մեջ։

Արտաքին գործերի նախարարությունում հույս են հայտնել, որ Վաշինգտոնը «կուղղի իր սխալները» և կհրաժարվի արտահանձնելու մասին պաշտոնական հարցումից։ Հակառակ պարագայում այն կարող է դիտարկվել որպես «Չինաստանի քաղաքացու իրավունքների կոպիտ խախտում»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.