Զախարովան մեկնաբանել է Բոլթոնի բլոկնոտում արված գրառումը Կոլումբիայի և Վենեսուելայի մասին

ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի բլոկնոտում արված գրառումը, որը լրագրողները կարողացել էին ֆիքսել։

Նախօրեին Բոլթոնը մամուլի ասուլիս էր տվել Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Մամուլի ասուլիսը լուսաբանող լրագրողները ֆիքսել էին, որ Բոլթոնի ձեռքում գտնվող բլոկնոտի մեջ գրված է․ «հինգ հազար զինվոր՝ Կոլումբիա»։

2017 թ․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր բացառել Վենեսուելայում ռազմական միջամտության հնարավորությունը։ Վերջին շրջանում էլ ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ դիտարկվում են «գործողությունները բոլոր տարբերակները»։

«NBC հեռուստաալիքը, հղում կատարելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ամերիկյան ռազմական հրամանատարությունը չի պատրաստվում զորքեր ուղարկել Կոլումբիա կամ Վենեսուելա։ Լրատվականի զրուցակցի խոսքով՝ ԱՄՆ-ն այդ երկրներ չի ուղարկելու ոչ զորքեր, ոչ էլ ռազմական տեխնիկա», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Զախարովան։

Նա հավելել է, որ այս կապակցությամբ Վաշինգտոնից չի հնչել որևէ պաշտոնական մեկնաբանություն։

«Հիշեցնեմ, որ Վենեսուելայում «ժողովրդավարության վերադարձը», իսկ ավելի ճիշտ բառերով՝ իրավիճակի ապակայունացումն իրականացվում է հենց Կոլումբիայի տարածքից։ Իսկ թե ինչ եղավ այլ երկրների ներքին գործերին չմիջամտելը և կիբերանվտանգությունը, որով այդքան անհանգստացած է Արևմուտքը, հարցրեք ինքներդ», - եզրափակել է Զախարովան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.