Իսրայելցի զինվորներին մեղադրանք է առաջադրվել պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Իսրայելական բանակի ուղղափառ կրոնական գումարտակի 5 զինվորի մեղադրանք է առաջադրվել՝ կապված ձերբակալված պաղեստինցիների նկատմամբ բռնություն կիրառելու հետ։ Այս մասիմն գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը։

«Հունվարի 31-ին դատարան է ուղարկվել մեղադրական հայց հինգ զինվորների նկատմամբ, որոնք բռնություն են կիրառել ձերբակալված պաղեստինցիների նկատմամբ։ Նրանք ծանր մարմնական վնասվածքներ են հասցրել տուժածներին», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Ավելի վաղ Jerusalem Post-ը տեղեկացրել էր, որ ձերբակալվել է ուղղափառ կրոնական գումարտակի հինգ զինվոր։ Ըստ թերթի ունեցած տվյալների՝ նրանք կասկածվում են Ռամալլա քաղաքում տեղի ունեցած գործողությունների արդյունքում ձերբակալված պաղեստինցիների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.