ՌԴ հատուկ ծառայությունները Մոսկվայում ահաբեկչություններ կազմակերպելու մեղադրանքով ձերբակալել են ԻՊ ահաբեկիչների

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 զինյալներ ձերբակալվել են Մոսկվայում մի շարք ահաբեկչական գործողություններ ծրագրելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժինը։

Աղբյուրի փոխանցմամբ ահաբեկիչների խումբը ձևավորել է Բաբաև ազգանունով մի զինյալ, որը խմբում հավաքագրել է ևս չորս ահաբեկչի։ Հայտնի չէ, թե երբ է վերոնշյալ խումբը ձևավորվել։

ԱԴԾ-ի տվյալներով, զինյալները մի շարք հարձակումներ էին նախապատրաստել գործարարների և քաղաքական գործիչների վրա՝ նպատակ ունենալով գումար և զենք կորզել։

Դատարանի որոշմամբ՝ Բաբաևը և մյուս չորս զինյալները մեղավոր են ճանաչվել և դատապարտվել են 14-ից 19 տարվա ազատազրկման։

Հունվարի 24-ին էլ Անվտանգության դաշնային ծառայության Մոսկվայի բաժինը ձերբակալել էր միջինասիական ծագման 11 ահաբեկիչների, որոնք ժամանել էին Սիրիայից։ Նրանք նույնպես ծրագրել էին մի շարք ահաբեկչություններ իրականացնել մարդաշատ վայրերում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.