Հայաստանը Սուրբ Վալենտինի օրն անցկացնելու ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է

Ռուսաստանում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ 32% զբոսաշրջիկները պատրաստվում են Սուրբ Վալենտինի օրը մեկնել հարազատ քաղաքից։ Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Ozon.travel-ին։

Նշվում է, որ երկրի ներսում ամենասիրելի ուղղությունը Սոչին է։ Փետրվարի կեսին ծովափնյա այս քաղաք է պատրաստվում գնալ հարցվածների 10%-ը։ Սոչիից հետո ամենաշատը մարդիկ պատրաստվում են այցելել Սանկտ Պետերբուրգ՝ 7%։

Դեպի արտասահման ուղղության առաջին հորիզոնականում Իտալիան է։ Այստեղ պատրաստվում է այցելել հարցվածների 12%-ը։ Զբոսաշրջիկների ամենասիրելի քաղաքներից են Պիզան, Հռոմը և Բերգամոն։ Արտասահմանյան ուղևորությունների շարքում երկրորդ հորիզոնականը կայուն կերպով զբաղեցնում է Հայաստանը։ Այստեղ է ցանկանում այցելել հարցվածների 10%-ը։ Ցանկալի ուղղությունների եռյակը եզրափակում է Գերմանիան։

Հարցվածների 70%-ը նշել են, որ Սուրբ Վալենտինի օրը պատրաստվում են անցկացնել իրենց սիրելիների հետ։ Չնայած այն հանգամանքին, որ փետրվարի 14-ն աշխատանքային օր է, հարցվածների 47%-ը նշել է, որ օրն անցկացնելու լավագույն միջոցը շրջագայության գնալն է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.