Մակեդոնիան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը

ՆԱՏՕ-ի անդամ 29 պետությունները և Մակեդոնիան Բրյուսելում՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում, կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ ստորագրել են արձանագրություն Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ նշված արձանագրությունը պետք է վեվարեցնեն Դաշինքի անդամ բոլոր պետությունները, որից հետո փաստաթուղթը կարող է վավերացնել նաև Մակեդոնիան։

Ակնկալվում է, որ այս գործընթացները կավարտվեն ընթացիկ տարվա վերջին, և Մակեդոնիան արդեն պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը դեկտեմբերին Լոնդոնում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ, որտեղ Դաշինքը կնշի իր հիմնադրման 70-ամյակը։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ին անդամակնցելու համար Մակեդոնիայի իշխանությունները ստիպված եղան փոխել երկրի անվանումը։ Այն այժմ կոչվում է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.