Մեծ Բրիտանիայում նախարարները հավատացած են, որ Մեյն ամռանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից

Մեծ Բրիտանիայի կառավարության անդամները հույս ունեն, որ վարչապետ Թերեզա Մեյը կարող է ամռանը լքել զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին գրում է TASS-ը՝ հղում կատարելով The Sun պարբերականին։

«Առևտրի նախարար Լիամ Ֆոքսը համոզված է, որ Մեյն այս ամռանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից։ Նա ուզում է համոզվել, որ իրենից հետո արժանի մարդ է լինելու, չէ որ նա ընդհանրապես ձայնի իրավունք չի ունենալու, երբ նրան սկսել դուրս մղել գործընթացներից», - ասել է պահպանողական կուսակցության ներկայացուցիչներից մեկը։

The Sun-ի փոխանցմամբ՝ Մեյի այս որոշումը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ ինքը չի ցականում Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնին տեսնել իշխանության ղեկին։ Վերջինս քննադատում է ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի իրականացման Մեյի տարբերակը։

Աղբյուրը նշում է, որ Թերեզա Մեյը պատրաստվում է հեռանալ իշխանության ղեկից ԵՄ-ի հետ գործարք կնքելուց հետո։ Թերթն ընդգծում է, որ այդ կերպ նա կարող է ամրապնդել դիրքերը և ազդել հաջորդ ղեկավարի ընտրության վրա։

Թերեզա Մեյի իշխանությունից հեռանալը չի բացառում նաև էներգետիկայի, բնական պաշարների և բիզնեսի հարցերով նախարար Գրեգ Կլարկը։

Բորիս Ջոնսոնը ԱԳ նախարարի պաշտոնը լքել էր նախորդ տարվա հուլիսին, քանի որ չէր համաձայնել Եվրամիության կազմից դուրս գալու Թերեզա Մեյի տարբերակին։ Այժմ նա իշխող Պահպանողական կուսակցության կազմից սովորական պատգամավոր է Համայնքների պալատում։ Բրիտանական լրատվականները և փորձագետները Ջոնսոնին դիտարկում են որպես Թերեզա Մեյի հավանական փոխարինող։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.