ՌԴ փոխվարչապետն ամերիկյան նոր պատժամիջոցները համարում է «կրակոց սեփական ոտքին»

Ռուսական պետական պարտքի դեմ պատժամիջոցներն առաջին հերթին վնասելու են հենց արտասահմանցիներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը․ գրում է Ռիա Նովոստի-ն։

«Եթե խոսքը պարտքի մասին է, ապա ես բազմիցս ասել եմ, որ մենք տեսնում ենք մեր պետական պարտքի նկատմամբ փոխադարձ հետաքրքրություն արտասասհմանցի ներդրողների կողմից։ Սա առաջին հերթին կհարվածի հենց արտասահմանցիներին։ Կրակում են իրենք իրենց ոտքին», - ասել է Սիլուանովը՝ հավելելով, որ հնարավոր սահմանափակումները հաճելի չեն, սակայն իշխանությունները պատրաստ են դրան։

Նրա խոսքով՝ կենտրոնական բանկը և կառավարությունն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկել պատժամիջոցների պարագայում ռուսական բանկերին օգնելու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին ամերիկացի սենատորներն օրենքի նախագիծ էին մշակել, որով խիստ պատժամիջոցներ են սահմանվում ռուսական բանկային և էներգետիկ համակարգի, ինչպես նաև պետական պարտքի նկատմամբ։ Սահմանափակումները պայմանավորված են «ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին միջամտելու, Ուկրաինայում ագրեսիվ գործողությունների և Սիրիայում Ռուսաստանի վնասական ազդեցության հետ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.