Թուրք իրավապահները ձերբակալել են ավելի քան 50 սիրիացիների

Թուրքիայի ուժային ծառայությունների աշխատակիցները փետրվարի 13-ին երկրի հյուսիսարևմուտքում անցկացված հակաահաբեկչական գործողության շրջանակներում ձերբակալել են 52 սիրիացիների։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Yeni Safak պարբերականը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ բոլոր ձերբակալվածները մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ։

Ձերբակալության հրամանն արձակել է Բուրսայի դատախազությունը։ Հենց այս քաղաքում էլ կատարվել է գործողությունը։

Ավելի վաղ Ստամբուլի իրավապահները Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեղադրանքով ձերբակալել էին ավելի քան 1000 մարդու։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.