Հրապարակվել է 2019 թ․ ամենաապահով մեքենաների անունները

Euro NCAP ընկերության մասնագետները կազմել են 2019 թ․ ամենաանվտանգ մեքենաների ցանկը։ «Քրաշ-թեստ» կոչվող փորձարկումների արդյունքները հրապարակել է CarBuyer պորտալը։

«Ոչ մեծ ընտանեկան ավտոմեքենա» կարգում լավագույնն է ճանաչվել Mercedes-Benz A-Class-ը, որը մեծահասակ ուղևորների համար ապահովում է 96%-անոց անվտանգություն ցանկացած վթարի ժամանակ։ Այն ունի նաև արգելակման լրացուցիչ համակարգ, որը վերահսկում է մեքենայի՝ գծերին զուգահեռ գնալը և «զգում է» վարորդի հոգնածությունը։

Այս կարգում երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Ford Focus-ը և Nissan Leaf-ը։

«Մեծ ընտանեկան ավտոմեքենա» կարգում առաջին տեղն զբաղեցրել է Audi A6-ը, որն ամենալավ արդյունքն է ցույց տվել ուղևորների անվտանգությունը ստուգող փորձարկման ժամանակ։ Մեքենան հագեցած է նաև վարորդին օգնող նոր տեխնոլոգիաներով։ Այս կարգում Audi A6-ին հաջորդում են Mazda 6-ը և Volvo V60-ը։

Արտաճանապարհայինների դասի մեջ մասնագետներն ամենաապահովն են համարում BMW X5-ը, որն ապահովում է 89%-անոց և 86%-անոց ապահովություն մեծահասակ ուղևորների և մանուկների համար։

Այս դասակարգում երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Volkswagen Touareg-ը և Jaguar I-Pace-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.