Եմենում հակամարտության կողմերը համաձայնության են եկել զորքերի տեղաբաշխման առաջին փուլի շուրջ

Եմենում հակամարտության կողմերը փետրվարի 16-17-ին կայացած չորրորդ համատեղ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել զորքերի տեղաբաշխման առաջին փուլի շուրջ։

Այս մասին գրում է Russia Today-ը՝ հղում կատարելով ՄԱԿ-ի տարածած հայտարարությանը։

«Զորքերի տեղաբաշխման հարցերը համակարգող հանձնաժողովի կողմից կազմակերպված երկար, բայց կառուցողական քննարկումների արդյունքում կողմերը համաձայնության են եկել ուժերը վերաբաշխելու հարցի շուրջ», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Հունվարի հաղորդվում էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Եմենի Հոդեյդա քաղաք ՄԱԿ-ի հատուկ առաքելություն ուղարկելու նախաձեռնությանը։

Նշվում էր, որ այս որոշումը կոչված էր պահպանելու Հոդեյդայում հրադադարի ռեժիմը, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարվա դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ 2017 թ․ նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.