ԱՄՆ-ի դաշնակիցները հրաժարվում են փոխարինել ամերիկացի զինծառայողներին Սիրիայում

Եվրոպացի դաշնակիցները հրաժարվել են փոխարինել ամերիկացի զինվորականներին Սիրիայում։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին։

Սպիտակ տունը, մասնավորապես, խնդրել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային ստեղծել դիտակետեր Թուրքիայի հետ սահմանին՝ 30 կիլոմետր երկայնքով։ Եվրոպական երկրները միաձայն մերժել են Վաշինգտոնի խնդրանքը։

Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Միացյալ Նահանգներից բացի միակ երկրներն են, որոնք սեփական զորքերն են տեղակայել Սիրիայում։ Միջազգային կոալիցիայի կազմում նրանք զբաղվում էին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական զորամիավորման զինյալներին վերապատրաստելու գործով։

Ամերիկացի մի շարք բարձրաստիճան պատոնյաների և օրենսդիրների կարծիքով՝ եվրոպացի գործընկերների կողմից մերժումը կարող է Դոնալդ Թրամփին ստիպել ևս մեկ անգամ մտածել Սիրիայից զորքերը դուրս բերելու հարցում։

Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Սիրիայում Իսլամական պետության դեմ վերջնական հաղթանակի և ամերիկյան զորքերն արաբարական այս երկրից դուրս բերելու մասին։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է զորքերի դուրսբերումը Սիրիայի տարածքից, սակայն սա և ԻՊ-ի դեմ հաղթանակը չի նշանակում, որ միջազգային կոալիցիան դադարելու է գոյություն ունենալ։

Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ պետքարտուղարության աշխատակիցները 24 ժամվա մեջ դուրս են բերվել Սիրիայից, իսկ զորախմբի դուրսբերումը տեղի կունենա 60-ից 100 օրվա ընթացքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.