Զարիֆն Իրանի կրոնական հանցախմբի առանցքային դեմքերից մեկն է․ Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրաժարականին, հայտարարել է, որ վերջինս «կրոնական հանցախմբի առանցքային դեմքերից է»։

«Մենք հաշվի ենք առնում Զարիֆի հրաժարականը։ Տեսնենք, թե ինչքանով է այն որոշակի», - իր թվիթերյան էջում գրել է Պոմպեոն։

«Ամեն դեպքում, Զարիֆը և Ռոհանին կոռումպացված կրոնական հանցախմբի պարագլուխներից են։ Մենք գիտենք, որ այնտեղ վերջնական որոշումները կայացնում է Այաթոլլա Խամենեին։ Մեր քաղաքականությունը չի փոխվում։ Ռեժիմը պետք է իրեն դրսևորի որպես նորմալ պետություն և հարգի իր ժողովրդին», - շարունակել է ԱՄՆ պետքարտուղարը։

Հատկանշական է, որ Զարիֆը համարվում է միջուկային համաձայնագրի գլխավոր ճարտարապետներից մեկը։

Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ՝ փետրվարի 25-ի երեկոյան հայտարարել էր, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից։

«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Իրանի թանկագին և խիզախ ժողովրդին իր մեծահոգության և նրա իշխանություններին վերջին 67 ամսվա համար։ Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու և ծառայության ընթացքում ունեցածս բացթողումների համար։ Երջանիկ եղեք», - իր Instagram-ի էջում գրել էր Զարիֆը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.