Առաջիկայում Ս-500 համակարգը կհամալրի զինված ուժերի կազմը․ ՌԴ ՊՆ

Ռուսական զենիթահրթիռային Ս-500 նորագույն համակարգերը զինված ուժերի շարքում կհայտնվեն առաջիկայում։ ՌԴ ռազմաօդային պաշտպանության ռազմական ակադեմիայի ղեկավար, գեներալ Վլադիմիր Լյապորովը Красная Звезда թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 2019 թ․ կավարտվի այդ համակարգերի հետ աշխատող սպաների ուսուցման առաջին փուլը։

«Ես նկատի ունեմ, որ 2019 թ․ կավարտվի այն սպաների ուսուցման առաջին փուլը, որոնք աշխատելու են Ս-500 համակարգերի վրա, որոնք դեռ չկան մեր սպառազինության մեջ, բայց ակնկալում ենք, որ առաջիկայում կլինեն», - ասել է գեներալը։

Նա նշել է, որ սպաներն ուսուցումն անցնում են Լենինգրադի շրջանի Գատչինա կոչվող կենտրոնում։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ս-500 համակարգը ռուսական զինված ուժերի կազմը կհամալրի 2020 թվականին։ Համակարգն ստեղծվում է առաջիկա 25 տարվա ընթացքում գործունեություն ծավալելու համար։

Արևմտյան լրատվամիջոցները գրում էին, որ փորձարկումների ժամանակ Ս-500-ը կարողացել է խոցել թիրախը 481,2 կիլոմետր հեռավորության վրա, ինչը 80 կիլոմետրով ավելի է, քան մոլորակի վրա գոյություն ունեցող ամենալավ ՀՕՊ համակարգի ցուցանիշը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.