Ամերիկյան ռազմական ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել Ռուսաստանի տարածքում

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը դիտորդական թռիչք է իրականացրել Ռուսաստանի տարածքում։ Այս մասին գրում է Ria Novovsti-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային կենտրոնին։

Նշվում է, որ այսօր՝ մարտի 1-ի առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 06։05-ին, 61-2670 բորտի համարով Boeing OC-135B Open Skies ինքնաթիռը թռիչք է իրականացրել Կոմսոմոլսկի շրջանում։ Օդանավն այստեղից շարժվել է Ուլան Ուդե։

PlaneRadar-ի հաղորդմամբ՝ արդեն 08։20-ին ինքնաթիռը եղել է Չիտայում։

Ria Novosti-ն նշում է, որ թռիչքն իրականացվել է Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում, որն ստորագրել են ԵԱՀԿ անդամները 1992 թվականին։ Համաձայն այս փաստաթղթի՝ պետությունները կարող են դիտորդական թռիչքներ իրականացնել փաստաթուղթը ստորագրած երկրների տարածքում և տեղեկություններ հավաքել այնտեղի զորքերի վերաբերյալ։

Նախորդ անգամ նույն ինքնաթիռը Ռուսաստանում թռիչք էր իրականացրել փետրվարի 23-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.