Ռուսաստանում կասեցվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների հարյուրավոր գործակալների գործունեությունը

2018 թ․ Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունները կասեցրել են արտասահմանյան հատուկ ծառայությունների նահանգային 129 աշխատակիցների և 465 գործակալների գործունեությունը։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հաջողված հատուկ գործողությունների շնորհիվ կասեցվել է արտասահմանյան 129 կադրային աշխատակիցների և հատուկ ծառայությունների 465 գործակալների գործունեությունը», - Անվտանգության դաշնային ծառայությունում տեղի ունեցած կոլեգիալ նիստի ժամանակ հայտարարել է Պուտինը։

Նրա խոսքով՝ արտասահմանյան հատուկ ծառայությունները ցանկանում են մեծացնել իրենց ազդեցությունը Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների վրա։

«Մենք տեսնում ենք, որ օտարերկրյա հետախուզությունները փորձում են ակտիվանալ ռուսական ուղղությամբ, բոլոր եղանակներով փորձում են հասանելիություն ստանալ քաղաքական, տնտեսական, գիտական և տեխնիկական ոլորտներին։ Այս համատեքստում, հարկ է նշել ձեր աշխատանքի կարևորությունը», - շարունակել է ՌԴ նախագահը։

Պուտինը նշել է նաև, որ հակահետախուզական ծառայությունները նախորդ տարի գործել են բավական արդյունավետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.