Ռուսական ՍՈւ-27 կործանիչը խափանել է ամերիկյան հետախուզական ինքնաթիռի թռիչքը ՌԴ սահմանների մոտ

ՌԴ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի ՍՈւ-27 ինքնաթիռը Բալթիկ ծովի օդային տարածքում խափանել է ամերիկյան RC-135 հետախուզական ինքնաթիռի թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գերատեսչությունից հայտնում են, որ Ռուսաստանի օդային տարածքի վերահսկողության սարքերը Բալթիկ ծովի չեզոք տարածքում ֆիքսել են Ռուսաստանի Դաշնության սահմաններին մոտեցող օդային օբյեկտ։

«Օբյեկտի թռիչքը խափանելու նպատակով օդ է բարձրացել հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի ՍՈւ-27 կործանիչը», - հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ռուսական կործանիչն «անվտանգ տարածության վրա մոտեցել է օդային օբյեկտին և պարզել, որ այն ամերիկյան RC-135 հետախույզ-ինքնաթիռն է։

Դրանից հետո վերջինս սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ՝ հեռանալով ռուսական սահմաններից, իսկ ՍՈւ-27-ը վերադարձել է տեղակայման վայր։

Վերջին շրջանում ռուսական կործանիչները հաճախ են ստիպված լինում օդ բարձրանալ և խափանել արտասահմանյան հետախուզական ինքնաթիռների թռիչքները Բալթիկ ծովի տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.