Իսրայելը գրոհել է ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերը Գազայի հատվածում

Այսօր՝ մարտի 7-ին, իսրայելական ինքնաթիռներն, ի պատասխան հրեական պետության վրա կատարված հրթիռային հարձակման, հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ խմբավորման՝ Գազայի հատվածի հարավային շրջաններում գտնվող դիրքերին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իսրայելական բանակի մամուլի ծառայության հայտարարությանը։

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները և այլ օդային սարքեր հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ խմբավորման դիրքերին։ Հարվածները հասցվել են ի պատասխան մարտի 6-ին հրեական պետության վրա կատարված հրթիռային հարձակման։ Բանակը լրջորեն է վերաբերվում իսրայելցի քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակման փորձերին և շարունակելու է պատասխան հարված հասցնել յուրաքանչյուր ահաբեկչական գործողության։ Տեղի ունեցածի համար պատախասնատվությունն ընկած է ՀԱՄԱՍ խմբավորման վրա, որի գործողությունների աղբյուրը Գազայի հատվածն է», - ասվում է Իսրայելական բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

Մարտի 6-ի գիշերն իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերն սկսել են գործարկվել Գազայի հատվածից հրեական պետության վրա կատարված գրոհից հետո։

Դրանից առաջ զինվորականները հայտնել էին, որ օդային տագնապի ազդանշանները միացել են Իսրայելի Էշկոլ շրջանում՝ բնակիչներին զգուշացնելով Գազայի հատվածից սպասվող հնարավոր հարձակման մասին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.