ԱՄՆ-ում ուղևորը փորձել է նռնականետն անցկացնել ինքնաթիռ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ալենթաուն քաղաքի օդանավակայանում ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցներն ուղևորներից մեկի ուղեբեռում հայտնաբերել են նռնականետ։ Այս մասին գրում է Lenta-ն՝ հղում կատարելով AP News-ին։

Ֆլորիդայի այս բնակիչը փորձել է քանդված նռնականետն Ալենթաունից տեղափոխել Օրլանդո։ Զենքը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ ուղեբեռն անցել է սկաների միջով։

Ուղևորը խոստովանել է, որ փորձել է զենքը տեղափոխել սովորական պայուսակով։ Անվտանգության ծառայության աշխատակիցները թույլ չեն տվել նռնականետը տեղափոխել, քանի որ զենքի կամ ռազմական այլ սարքավորման մուտքն ինքնաթիռ արգելվում է։

Ոստիկանությունն առգրավել է նռնականետը, իսկ ուղևորը մեկնել է Օրլանդո։

Նմանատիպ մի դեպք էլ գրանցվել էր հունվարին։ Delta Air Lines ավիաընկերության ուղևորներից մեկը, որն Ատլանդային մեկնում էր Տոկիո, կարողացել էր հրաձգային զենքն անցկացնել ինքնաթիռ։ Ավելի ուշ հետաքննությունը պարզել էր, որ պատճառը ուղեբեռն ստուգող աշխատակցի անուշադրությունն է եղել։ Ուղևորի խոսքով՝ ինքը մոռացել էր, որ իր պայուսակում զենք կա, և այդպես անցել էր ստուգման բոլոր անցակետերով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.