Huawei ընկերության հայցն ընդդեմ ԱՄՆ-ի կառավարության հիմնավոր է և օրինական․ Չինաստանի ԱԳՆ

Չինական Huawei ընկերության հայցն ընդդեմ ԱՄՆ-ի կառավարության բացարձակ հիմնավոր է և օրինական։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։

Ավելի վաղ Huawei ընկերությունը հայտարարել էր, որ դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի կառավարության դեմ՝ կապված ընկերության դեմ սահմանափակող միջոցների հետ, որը ներկայացվել է 2019 թ․ պաշտպանական բյուջեի նախագծով։ Հայցը ներկայացվել է Տեխասի նահանգային դատարան։

«Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ի կառավարության դեմ Huawei ընկերության ներկայացրած հայցին, ապա նշեմ, որ բացարձակ հիմնավոր և օրինական է, երբ ընկերությունը ցանկանում է պաշտպանել իր իրավունքներն օրինական ճանապարհով։ Դա կարելի է հասկանալ», - ասել է Լու Կանը։

Նա հիշեցրել է, որ երբ սահմանափակումներն ուժի մեջ մտան, Չինաստանի կառավարությունն ամերիկյան կողմին իր բողոքը ներկայացրեց։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի 2019 թ․ պաշտպանական բյուջեի նախագծով արգելվում է ձեռք բերել չինական Huawei и ZTE ընկերությունների արտադրանքը՝ պայմանավորված անվտանգության նկատառումներով։

Դատական հայցում ընկերությունը պահանջում է պարզել, արդյոք չի հակասում այս որոշումը ԱՄՆ-ի սահմանադրությանը։ Huawei ընկերության հայտարարության համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսն այդպես էլ որևէ ապացույց չի ներկայացրել, որը կհիմնավորի ընկերության արտադրանքը գնելու վրա արգելք դնելու որոշումը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.