Հարավային Կորեայի նախկին նախագահը 900 հազար դոլար գրավի դիմաց ազատ է արձակվել բանտից

Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյեն Բակը մարտի 6-ին բանտից ազատ է արձակվել 885 հազար դոլար գրավի դիմաց։ Այս մասին տեղեկացնում է Channel News Asia-ն։

Նշվում է, որ 77-ամյա նախին գործչին ազատ են արձակել կապված առողջական խնդիրների հետ։ Նախկին նախագահը խնդրել էր իրեն ազատ արձակել հունվարին՝ պատճառաբանելով բանտային պայմաններում իր վիճակի վատացման հնարավորությամբ։

Նախկին քաղաքական գործիչը, որը բանտարկվել էր կաշառակերության համար, այժմ լինելու է տնային կալանքի տակ։ Նրան արգելվում է հանդիպել մարդկանց հետ, բացառությամբ իր ընտանիքի անդամների և դատապաշտպանի։ Նրան կալանավայրից տնային կալանքի տեղափոխելու գրավի չափը կազմել է 885 հազար դոլար։

Հարավային Կորեայի նախկին նախագահին դատարանը դատապարտել էր 15 տարվա ազատազրկման նախորդ տարվա հոկտեմբերին։ Նա մեղադրվում է կաշառակերության, պետական միջոցներն անարդյունավետ ծախսելու և պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Դատարանի պահանջով, նա ստիպված է եղել 11,5 միլիոն դոլարի չափ տուգանք վճարել։

Ավելի վաղ՝ 2018 թ․ ապրիլին, ազատազրկման էր դատապարտվել նաև Հարավային Կորեայի մեկ այլ նախկին նախագահ՝ Պակ Կին Հեն։ Նա նույնպես մեղադրվում էր կաշառակերության մեջ։ Դատարանը նրան դատապարտել էր 24 տարվա ազատազրկման և տուգանել մոտ 95 միլիոն դոլարով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.