Վենեսուելական բանակը վերահսկողության տակ է վերցրել երկրի էլեկտրամատակարարման օբյեկտները
Վենեսուելայի բանակը հսկողության տակ է վերցրել երկրի էլեկտրամատակարարման հարցով ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները, իսկ էլեկտրամատակարարման գծերը գտնվում են օդային հսկողության ներքո։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։
«Մենք կոշտ ենք մեր ազգային էներգահամակարգը պաշտպանելու և յուրաքանչյուր հարձակում կանխելու հարցում», - ասել է նախարարը։
Ավելի վաղ Նիկոլաս Մադուրոն պաշտպանության նախարարությանը հրահանգել էր ապահովել էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը երկրում խոշորածավալ հոսանքազրկումների ֆոնին։
Հիշեցնենք, որ մարտի 7-ին Կարակասը և Վենեսուելայի 23 նահանգներից 20-ը մնացել էին առանց էլեկտրամատակարարման։ Ազգային էլեկտրամատակարարման ընկերության տվյալներով՝ տեղի ունեցածի պատճառը երկրի խոշորագույն Հիդրոէլեկտրոկայանի՝ Սիմոն Բոլիվարի անվան ՀԷԿ-ի սաբոտաժն է։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածի մեջ մեղադրում է «ամերիկյան իմպերիալիզմին»։
Հաջորդ օրը Կարակասի մի շարք թաղամասերում էլեկտրաէներգիայի մատակարարումը հաջողվել էր մասամբ ժամանակավորապես վերականգնել, սակայն ավելի ուշ կրկին դադարել էր։
Այս կապակցությամբ Վենեսուելայի կառավարությունը մարտի 11-ը հայտարարել էր ոչ աշխատանքային օր։