ՌԴ ԱԳՆ-ն իր քաղաքացիներին զգուշացնում է Ադրբեջան մեկնելու հնարավոր ռիսկերի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն իր՝ Ադրբեջան մեկնել պատրաստվող քաղաքացիներին զգուշացնում է մեկնելուց առաջ գնահատել բոլոր ռիսկերը և հնարավոր հետևանքները։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ լարված իրավիճակի հետ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունները շարունակում են անկախ քաղաքացիությունից թույլ չտալ երկիր մուտք գործել անձանք, որոնք կարող են ուղղակի կամ անուղղակի կապ ունենալ հայկական ծագման հետ։ Սա հիմնավորվում է այս անձանց անվտանգությունն ապահովելու անկարողությամբ», - ասվում է տարածված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ռուսական կողմը բազմիցս կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքը երկիր արգելելու փորձերից, որը կարող է պայմանավորված լինել ազգային պատկանելիությամբ։

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ադրբեջան մեկնել պատրաստվող ՌԴ քաղաքացիներին կոչ ենք անում մանրամասն գնահատել ռիսկերը», - նշում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.