Ամերիկյան ռազմական ինքնաթիռը կրկին դիտորդական թռիչք է իրականացրել Ռուսաստանի տարածքում

Ամերիկյան ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ համաձայն Բաց երկնքի մասին պայմանագրի։ Այս մասին գրում է Ria Novovsti-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային կենտրոնին։

Նշվում է, որ այսօր՝ մարտի 13-ի առավոտյան՝ Մոսկվայի ժամանակով 06։15-ին, 61-2670 բորտի համարով Boeing OC-135B Open Skies ինքնաթիռը 10,7 կիլոմետր բարձրության վրա թռիչք է իրականացրել Կոմսոմոլսկի շրջանում։

Հատկանշական է, որ Boeing ОС-135Б-ը նախատեսված չէ զենք կրելու համար։ Նախորդ անգամ նույն ինքնաթիռը թռիչք էր իրականացրել ՌԴ տարածքում մարտի 11-ին։ Ամերիկյան հետախուզական ինքնաթիռներին մասնավորապես հետաքրքրում է Հեռավոր Արևելքը։ Ինքնաթիռը նկատվել է Չիտայում։

Մասնագետները կարծում են, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում կարող է լինել այս քաղաքում տեղակայված հրթիռային բրիգադը։

Ria Novosti-ն հիշեցնում է, որ թռիչքն իրականացվել է Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում, որն ստորագրել են ԵԱՀԿ անդամները 1992 թվականին։ Համաձայն այս փաստաթղթի՝ պետությունները կարող են դիտորդական թռիչքներ իրականացնել փաստաթուղթը ստորագրած երկրների տարածքում և տեղեկություններ հավաքել այնտեղի զորքերի վերաբերյալ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.