Արցախի արտաքին գործերի նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Հանդիպման Մայիլյանը նշել է, որ առանց բանակցություններին Արցախի մասնակցության հակամարտության կարգավորման գործում հնարավոր չի լինի առաջընթաց գրանցել։

«Գործող նախագահին ներկայացրել ենք մեր տեսակետները, հիմնավորել ենք, թե ինչու Արցախը որպես երրորդ կողմ պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որը պետք է լինի ապագայում: Եթե Արցախը չմասնակցի բանակցություններին, ապա մենք որևէ առաջընթաց ունենալ չենք կարող», - ասել է նախարարը:

Մասիս Մայիլյանը նշել է նաև, որ կարևորում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումները, և դրանք պետք է շարունակական լինեն:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.