Ամերիկյան ռազմական ինքնաթիռը կրկին դիտորդական թռիչք է իրականացրել Ռուսաստանի տարածքում

Այսօր՝ մարտի 14-ին, ամերիկյան ռազմական ինքնաթիռը կրկին հետախուզական թռիչք է իրականացրել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ համաձայն Բաց երկնքի մասին պայմանագրի։ Այս մասին գրում է Ria Novovsti-ն՝ հղում կատարելով PlaneRadar մոնիթորինգային կենտրոնին։

Այս անգամ 61-2670 բորտի համարով Boeing OC-135B Open Skies ինքնաթիռը Մոսկվայի ժամանակով 06։35-ին նկատվել է Չիտայի օդային տարածքում։

Boeing ОС-135Б-ը նախատեսված չէ զենք կրելու համար։ Նախորդ անգամ նույն ինքնաթիռը թռիչք էր իրականացրել ՌԴ տարածքում երեկ՝ մարտի 13-ին։ Դրանից առաջ՝ մարտի 11-ին, այն կրկին թռիչք էր իրականացրել Չիտայի մոտակայքում։ 

Ամերիկյան հետախուզական ինքնաթիռներին մասնավորապես հետաքրքրում է Հեռավոր Արևելքը։ Մասնագետները կարծում են, որ Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում կարող է լինել այս քաղաքում տեղակայված հրթիռային բրիգադը։

Ria Novosti-ն հիշեցնում է, որ թռիչքն իրականացվել է Բաց երկնքի մասին միջազգային պայմանագրի շրջանակներում, որն ստորագրել են ԵԱՀԿ անդամները 1992 թվականին։ Համաձայն այս փաստաթղթի՝ պետությունները կարող են դիտորդական թռիչքներ իրականացնել փաստաթուղթը ստորագրած երկրների տարածքում և տեղեկություններ հավաքել այնտեղի զորքերի վերաբերյալ։

Պայմանագիրը գործում է 2002 թվականից։ Պայմանագրի մեջ են մտնում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեծ մասը, Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը, Ուկրաինան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Շվեդիան և Ֆինլանդիան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.