Երեք ռազմական ինքնաթիռներ հետախուզական թռիչք են իրականացրել Ռուսաստանի սահմանների մոտակայքում

ՌԴ Կալինինգրադի շրջանում նկատվել են երեք հետախույզական ինքնաթիռներ։ Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ն՝ հղում կատարելով Plane Radar-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 13։00-ի սահմաններում Ռուսաստանի արևմտյան էքսկլավ Կալինինգրադի մոտակայքում թռիչք են կատարել ամերիկյան երկու ռազմական օդանավ և մեկ շվեդական ռադիոհետախուզական ինքնաթիռ։

Լեհաստանի օդային տարածքում՝ մոտ 8,5 կիլոմետր բարձրության վրա նկատվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի P-8A Poseidon ինքնաթիռը՝ 168848 բորտի համարով։ Ինքնաթիռի արագությունը եղել է 730 կմ/ժ։

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի Մինդելհոլդ ավիաբազայից օդ է բարձրացել ամերիկյան RC-135V Rivet Joint ինքնաթիռը։ 64-14845 բորտի համարով այս օդանավը նկատվել է Ռուսաստանի արևմտյան սահմանների մոտ՝ 9,6 կիլոմետր բարձրության վրա։ Ինքնաթիռի արագությունը հասել է մինչև 807,5 կմ/ժ-ի։

Միևնույն ժամանակ տեղեկություններ են ստացվել, որ Կալինինգրադի շրջանում թռիչք է իրականացնում շվեդական Gulfstream GIV SP հետախուզական ինքնաթիռը։ Օդանավը նկատվել է Բալթիկ ծովի տարածքում՝ 12,5 կիլոմետր բարձրության վրա։

Վերջին շրջանում բավական ակտիվացել են արտասահմանյան ռազմական ինքնաթիռների հետախուզական թռիչքները Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտակայքում, մասնավորապես՝ Բալթիկ ծովի շրջանում, Կրասնոդարի և Ղրիմի շրջաններում, ինչպես նաև Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազայի մոտակայքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.