Անգլիայում անծանոթ տղամարդը տարեց զույգին անվճար տեղափոխել է ավելի քան 200 մղոն

Մեր օրերի համար անսովոր գթասրտության դեպքը գրավել է բրիտանական Gazettelive լրատվականի ուշադրությունը։ Դեն Մոուր անունով մի տղա օգնել է տարեց մի զույգի հասնել Քեմբրիջ՝ սեփական մեքենայով տեղափոխելով նրանց ավելի քան 200 մղոն։

Շերլին և Ռոն Գիլլսերը Էդինբուրգից գնալիս են եղել Քեմբրիջ՝ տեսակցելու Շերլինի մորը, որը մահամերձ վիճակով գամված էր անկողնուն։

77-ամյա Ռոնը և 58-ամյա Շերլինը իրենց մեքենայով վթարի են ենթարկվում Էդինգուրգ-Քեմբրիջ ճանապարհին գտնվող Սթոքթոն բնակավայրի մոտ։ Նրանց համար կարևոր էր ժամ առաջ հասնել Քեմբրիջ, քանի որ Շերլինի մայրը կարող էր մահանալ ցանկացած պահին։

Տարեց զույգն արդեն կորցրել էր հույսը, որ կհաջողվի վերջին անգամ ողջ տեսնել Շերլինի մայրիկին։ Այդ ժամանակ Դեն Մոուր անունով մի տղամարդ, որն իր մեքենայով անցնելիս է լինում վթարի հատվածով, կանգնում է, ճշտում է տեղի ունեցածի մանրամասները և զույգին առաջարկում անվճար տեղափոխել Քեմբրիջ, որը գտնվում էր ավելի քան 200 մղոն հեռավորության վրա։

«Երբ ես տեսա վթարված մեքենան, կանգնեցի և առաջարկեցի տեղ հասցնել նրանց։ Պարոն Ռոնին ասաց, որ խոսքը 400 մղոնանոց ուղևորության մասին է։ Ես պնդեցի՝ ասելով, որ պատրաստ են օգնել առանց որևէ վճարի, և չգիտեմ թե քանի մարդ է նրանց օգնություն առաջարկել», - պատմում է Մոուրը։

Նրա այս բարեգթությունը հնարավորություն տվեց Ռոնին և Շերլինին վերջին անգամ ողջ տեսնել վերջինիս մայրիկին և հրաժեշտ տալ նրան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.