ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ հետ

Մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը (mfa.am

Աղբյուրը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող թեմաներ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.