Հայտնի են դարձել աշխարհի ամենաթանկ քաղաքները

Սինգապուրը, Փարիզը և Հոնկոնգը կիսում են առաջին հորիզոնականը աշխարհի ամենաթանկ քաղաքների ցուցակում, որը կազմել է Economist Intelligence Unit հանդեսը։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ նախկինում հինգ տարի շարունակ մոլորակի ամենաթանկ քաղաքների ցուցակը գլխավորում էր Սինգապուրը։

Հատկանշական է, որ այս երեք քաղաքներում ապրելու համար 7%-ով ավելի շատ միջոց է հարկավոր, քան Նյու Յորքում, որը տեղակայվել է յոթերորդ հորիզոնականում։

Լոս Անջելեսը, նախորդ տարվա համեմատ, բարձրացել է մի քանի հորիզոնականով և Թել Ավիվի հետ կիսում է 10-րդ տեղը։

Բացի վերոնշյալներից, առաջին տասնյակում են հայտնվել Ցյուրիխը, Ժնևը, Կոպենհագենը, Օսական և Սեուլը։

«Ավստրալական և նորզելանդական քաղաքները զիջել են դիրքերը տեղի արժույթի արժեզրկման հետևանքով», - գրում է հանդեսը՝ հիշեցնելով, որ Սիդնեյը նախորդ տարի գրավել էր 10-րդ հորիզոնականը։

Ուսումնասիրության արդյունքում ամենաէժան քաղաք է ճանաչվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը։ Այստեղից փոքր-ինչ թանկ է կյանքը Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, Տաշքենդում և Ալմաթիում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.