Հռոմում ավարտվել է ՌԴ ԱԳ փոխնախարարի և Վենեսուելայի հարցով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի հանդիպումը

Հռոմում ավարտվել են Վենեսուելայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները, որին մասնակցել են ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռիբկովը և Վենեսուելայի հարցով ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը։ Ռիա Նովոստի-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։

Ռուսական պատվիրակության կազմում եղած անդամներից մեկի խոսքով՝ բանակցություններն սկսվել են առավոտյան 09։00-ին։

Բանակցություններն անց են կացվել Հռոմի Westin Excelsior Rome հյուրանոցում։ Ակնկալվում է, որ հանդիպման ավարտից հետո կողմերը հանդես են գալու լրատվամիջոցների համար հայտարարություններով և տալու են առանձին ասուլիսներ։

Նախատեսվում է, որ Աբրամսը ասուլիս կտա ԱՄՆ դեսպանատանը, իսկ Դիբկովը՝ ռուսական դիվանագիտական ներկայացուցչությանը։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.