Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի

Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 44 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Յանչեն քաղաքի քաղաքապետ Ցաո Լուբաոն․ գրում է Ռիա Նովոստի-ն։

Նշվում է նաև, որ 32 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ 58 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ընդհանուր թվով՝ տեղի 16 հիվանդանոցներ է տեղափոխվել 640 մարդ։

Բացի այդ, էվակուացվել է մոտ չորս հազար մարդ, որոնցից երեք հազարը գործարանի աշխատակիցներ են, իսկ մնացածը՝ տեղի բնակիչներ։ Դպրոցները և մանկապարտեզները փակ են։

Ավելի ուշ տեղի իշխանությունները հաղորդեցին, որ խմելու ջրի աղբյուրն աղտոտված չէ։

Չինաստանի արևելքում գտնվող «Ցզյանսու Տյանցզայի» քիմիական գործարանում պայթյունը տեղի էր ունեցել այսօր՝ տեղի ժամանակով 02։00-ի սահմաններում։

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ Չինաստանի սեյսմիկ անվտանգության կենտրոնն արձանագրել է 2,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.