Ռուսաստանը դիտորդական առաքելություն չի ուղարկի Ուկրաինայի նախագահական ընտրություններին
Ռուսաստանը չի պատրաստվում դիտորդական խումբ ուղարկել Ուկրաինա նախագահական ընտրություններին առաքելություն իրականացնելու համար։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է հավատարմագրել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկած ռուս 24 անդամներին, որոնք պետք է լինեին դիտորդական առաքելության կազմում։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն այս որոշումը համարում է ոչ լեգիտիմ։
«Այս պատճառաբանությունները օրենքների փոփոխության պատճառ դարձան, որոնք արագորեն ընդունեց Գերագույն Ռադան», - նշում են ՌԴ ԱԳՆ-ում։
Մոսկվայում որոշել են դիտորդներ չուղարկել՝ կապված հնարավոր կանխամտածված հետապնդումների հետ։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին։