Էրդողանը պատրաստվում է Գոլանի հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Թուրքիան պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը դնել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին ԱՄՆ-ի որոշումը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բենիամին Նեթանյահուի հետ ունեցած հանդիպման ժամանակ ստորագրել էր փաստաթուղթ, որով ճանաչում էր Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։

«ՄԱԿ-ն արդեն վերջնական որոշում ընդունել է այդ հարցով։ Ես պատրաստվում են հանդիպել Թրամփի հետ և ասել նրան, որ մեծ սխալ է անում Գոլանի բարձունքները ոսկե սկուտեղի վրա Նեթանյահուին մատուցելով որպես նվեր։ Սա սպառնում է ողջ աշխարհի անվտանգությանը։ Մենք այս հարցը կբերենք ՄԱԿ։ Բացառվում է, որ Գլխավոր ասամբլեան հավանության արժանացնի այն», - հայտարարել է Էրդողանը։

1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները Իսրայելի վերահսկողության տակ են անցել 1967 թ․ վեցօրյա պատերազմից հետո։ 1981 թվականին Քնեսեթն ընդունել է «Գոլանի բարձունքների մասին» օրենք, որով ամրագրվել է հրեական պետության ինքնիշխանությունը տվյալ տարածքի վրա։ Հենց այդ ժամանակ էլ Գոլանի բարձունքի բռնակցումն անվավեր է ճանաչվել  ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 497 թվակիր բանաձևով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.