Ռուսաստանը և Վենեսուելան 20 փաստաթուղթ կստորագրեն տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ

Ռուսաստանը և Վենեսուելան պատրաստվում են առաջիկա ապրիլին ստորագրել շուրջ երկու տասնյակ համաձայնագրեր համագործակցության տարբեր ոլորտների վերաբերյալ։ Այս մասին Ռուսաստանի առաջին ալիքի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

«Ապրիլին տեղի կունենա Ռուսաստանի և Վենեսուելայի միջև միջկառավարական բարձր մակարդակի հանդիպում, որը նվիրված կլինի երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը։ Մենք կստորագրենք մոտ 20 փաստաթուղթ տնտեսական, առևտրի, մշակույթի, էներգետիկայի և կրթության ոլորտներում համագործակցության մասին», - ասել է Մադուրոն։

Վենեսուելայի նախագահի խոսքով՝ երկու պետությունների միջև կապն ամրապնդվել է հատկապես վերջին 20 տարիների ընթացքում։

«Մեր փոխգործակցությունը փոխշահավետ է, և ժամանակի հետ այն ավելի կխորանա», - նշել է Մադուրոն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կարակասում ռուսական դիվանագիտական աղբյուրները Ռիա Նովոստի-ին հայտնել էին, որ Մայքեթիա օդանավակայան են ժամանել երկու ռուսական ինքնաթիռ՝ այստեղ բերելով մի խումբ ռուս զինվորականների։

Վենեսուելական աղբյուրների փոխանցմամբ՝ երկիր է ժամանել 99 ռուս զինվորական։ Ռուսական ինքնաթիռները Կարակաս են բերել նաև մոտ 35 տոննա բեռ։

Սրանից հետո Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարեց, որ զինված ուժերը տեղակայվելու են այստեղ էլեկտրամատակարարման համակարգում վերանորոգում կատարելու ժամանակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.