Վենեսուելական դատարանը ձերբակալել է ընդդիմության առաջնորդի խորհրդականին

Վենեսուելայում դատարանը կալանավորել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի օգնական Ռոբերտո Մարերոյին։ Այս մասին տեղեկացնում է Nacional թերթը։

«Ստիպված ենք սպասել 45 օր, որը օրենքով սահմանված է դատախազությանը և հետաքննությանը պաշտպանելու համար», - բացատրել է ձերբակալվածի փաստաբան Խոել Գարսիան։

Իրավաբանի խոսքով՝ իր պաշտպանյանի ձերբակալության հրամանը ենթադրում է այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են պետական դավաճանությունը, դավադրությունը և իշխանության յուրացումը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Խուան Գուաիդոյի երկու օգնականները՝ Մարերոն և Վերգարան, ձերբակալվել են SEBIN հետախուզական ծառայության աշխատակիցների կողմից։ Նրանց տներում կատարվել են խուզարկություններ։ Մարերոյի բնակարանում հայտնաբերվել են նռնակներ և հրացաններ։

Հունվարի 23-ից Վենեսուելայում տեղի են ունենում զանգվածային հակակառավարական ցույցեր, որոնք կազմակերպում էր ընդդիմությունը։ Մի շարք վայրերում դրանք վերաճել են բախումների իրավապահների հետ, ինչի արդյունքում զոհեր են գրանցվել։ Pitazo թերթի տվյալներով՝ բախումների հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ։

Կարակասում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ընդդիմության առաջնորդ, ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար։ Նրան երկրի ժամանակավոր ղեկավար են ճանաչել տարածաշրջանի մի շարք պետություններ, որոնց թվում են ԱՄՆ-ը, Կանադան, Արգենտինան, Բրազիլիան, Կոլումբիան, Պարագվայը, Պերուն, Չիլին և Էկվադորը։

Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցածը համարում է պետական հեղաշրջում, որը կազմակերպել է Վաշինգտոնը։ Նա հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու և ամերիկացի դիվանագետներին արտաքսելու մասին։ Իր հերթին, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Մադուրոն չի կարող նման պահանջ ներկայացնել, քանի որ այդ իրավասությունը չունի, և «փաստացի երկրի ղեկավար չէ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.