Փաշինյան. Հարձակման ենք ենթարկվել արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից - Mediamax.am

1979 դիտում

Փաշինյան. Հարձակման ենք ենթարկվել արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հայաստանը հարձակման է ենթարկվել որոշ արտաքին ոչ ժողովրդավարական ուժերի կողմից ռազմական եւ հիբրիդային միջոցներով, որոնք ուղղված են ոչ միայն ընդդեմ մեր երկրի տարածքային ամբողջականության ու անկախության, այլեւ ժողովրդավարության դեմ»:

«Մենք որոշեցինք միանալ Միջազգային քրեական դատարանին՝ պաշտպանելու համար մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարությունը:

 

Հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին՝ Հայաստանն իր անվտանգությունն առաջին հերթին տեսնում է տարածաշրջանում իր հարեւանների հետ եւ դրա սահմաններից դուրս խաղաղ գոյակցության եւ համագործակցության մեջ»,- առցանց անցկացվող Հանուն Ժողովրդավարության երրորդ գագաթնաժողովին ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակն է նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, կայունությանը եւ խաղաղությանը.

 

«Այս նախագիծը համագործակցության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելու իմ կառավարության հանձնառության եւս մեկ ցուցիչ է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին