Պեսկով. Բաքուն «շատ բացասաբար» է վերաբերվում Հայաստանում ԵՄ առաքելությանը - Mediamax.am

3011 դիտում

Պեսկով. Բաքուն «շատ բացասաբար» է վերաբերվում Հայաստանում ԵՄ առաքելությանը


Լուսանկարը` pravda.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ադրբեջանը բացասաբար է վերաբերվում Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքին։

Այսօր մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդների թվի ավելացման որոշումը՝ Պեսկովն ասել է. «Հավանաբար, արժե կասկածի տակ դնել նման առաքելության արդյունավետությունը»։

 

«Հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան, եւ արդյո՞ք այդ առաքելությունը կճանաչվի ադրբեջանական կողմից։ Եթե ճիշտ ենք հասկանում, ադրբեջանական կողմը շատ բացասական է վերաբերվում այդ առաքելության գործառույթներին, եւ ես կասկածում եմ, որ այնտեղ նման մանդատը ըմբռնմամբ կընդունեն»,- ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ «դա Երեւանի միակողմանի որոշումն է»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին