«ՆԱՏՕ-ի խնդիրն Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է» - Mediamax.am

1728 դիտում

«ՆԱՏՕ-ի խնդիրն Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է»


Լուսանկարը` https://abbv.ru/


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ՆԱՏՕ-ի խնդիրն Անդրկովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելն է»։

«Ստոլտենբերգի այցը Հարավային Կովկաս տարածաշրջանի երկրներին եվրատլանտյան ազդեցության գոտի ներքաշելու հերթական փորձն է, որը Հյուսիսատլանտյան դաշինքի եւ առանձին անդամ երկրների կողմից համակարգված վաղուց արվում են: Բանն այն է, որ տարածաշրջանում խնդիրները, կարծես թե, պակասել են, իսկ Արեւմուտքում դա ո՞ւմ կարող է բավարարել, ձեռնտու լինել:

 

Արեւմտուտքին դուր չեն գալիս այդ երկրների հարաբերությունները միմյանց եւ Ռուսաստանի հետ, որտեղից էլ գալիս են հարաբերությունները փչացնելու չդադարող փորձերը»,- ասել է Մարիա Զախարովան:

 

Յենս Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի դուռը բաց է

Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, ցանկանում է կրկին հրդեհել տարածաշրջանը»:

 

«Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածություններն Արեւմուտքի համար բառացիորեն կարմիր լաթ էին, քանի որ դա, իսկապես, խաղաղության ճանապարհ էր՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ շահերի նկատառման վրա», - ավելացրել է Զախարովան:

 

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-19-ն այցելել էր Բաքու, Թբիլիսի եւ Երեւան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին