Զախարովա. ԵՄ դիտորդները «լրտեսում» են ՌԴ-ին, Իրանին եւ Ադրբեջանին - Mediamax.am

3187 դիտում

Զախարովա. ԵՄ դիտորդները «լրտեսում» են ՌԴ-ին, Իրանին եւ Ադրբեջանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Հայաստանի տարածքում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը «լրտեսում» է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին։

«Դա փաստագրական ապացույցներ ունի։ Նման ապակառուցողական գործունեությունը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության աճին եւ կարող է անգամ անդառնալի հետեւանքների հանգեցնել»,- ասել է Զախարովան։

 

Նրա խոսքով, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման «բաղադրատոմսը» Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումն է։

 

«Այս եռակողմ համաձայնագրերի յուրահատկությունը նրանում է, որ դրանք համալիր բնույթ են կրում եւ ներառում են բարդ փոխզիջումային լուծումներ, որոնք հաշվի են առնում բոլոր երկրների շահերը՝ դժվարագույն աշխատանք է կատարվել։ Իսկ Արեւմուտքի տեսանկյունից դրա արդյունքները պետք է կոպտորեն ոչնչացվեն միայն այն պատճառով, որ նրանք ունեն իրենց տեսակետը տարածաշրջանի ապագայի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին