Ալեն Սիմոնյան. Աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից - Mediamax.am

3723 դիտում

Ալեն Սիմոնյան. Աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ «մենք հանձնառու ենք խորացնել ԵՄ-ի հետ համագործակցությունը եւ անհամբերությամբ սպասում ենք թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները»:

Ելույթ ունենալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում, Ալեն Սիմոնյանն ասել է.

 

«Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ»:

 

Ազգային Ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար:

 

«Մենք անհամբերությամբ սպասում ենք մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին:

 

Տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար: Այս առումով մենք կարեւորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից», - ասել է Ալեն Սիմոնյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին