Պուտինը պատրաստակամ է ամրապնդել գործակցությունը Ադրբեջանի հետ - Mediamax.am

3010 դիտում

Պուտինը պատրաստակամ է ամրապնդել գործակցությունը Ադրբեջանի հետ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ադրբեջանի հետ գործնական փոխգործակցության ամրապնդման պատրաստակամության մասին՝ «երկու պետությունների ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ոգով»։

Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 24-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը «խստորեն դատապարտել է Crocus City Hall համերգային համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունը»։

 

«Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ Ադրբեջանի բոլոր բնակիչները համերաշխ են ռուս ժողովրդի հետ ազգային սգո այս օրը եւ իր համոզմունքն է հայտնել, որ հանցագործները եւ նրանց թիկունքում կանգնածներ անխուսափելի խիստ պատիժ կկրեն։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել աջակցության խոսքերի համար եւ նշել է Ադրբեջանի հետ գործնական փոխգործակցության ամրապնդման պատրաստակամությունը՝ երկու պետությունների ռազմավարական գործընկերության եւ դաշնակցության ոգով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին