Տնտեսական14:35, 27 Մարտ 2024
Անկարան ռուսական Rosatom-ի հետ ծրագրում է երկրորդ ատոմակայանի կառուցումը
Ռուսաստանի «Rosatom» ատոմային էներգետիկ ընկերությունը հայտնել է, որ Թուրքիայի առաջին ատոմակայանի աշխատանքները մոտենում են ավարտին և Անկարան ծրագրում է երկրորդ ռուսական ատոմակայանի կառուցումը։ Այս մասին իրենց կարծիքն են հայտնել որոշ վերլուծաբաններ։
Նշվում է, որ Աքքույու ատոմակայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանի միջև խարացող հարաբերությունների սիմվոլի է վերածվել։
Վերլուծաբաններ նշում են, որ Թուրքիան կախված է ՌԴ-ից բնական գազի, նավթի, ածխի և նավթաքիմիական այլ ապրանքների ձեռք բերման հարցում և լավ գաղափար չէ նույնը անել նաև միջուկային էներգիայի համար։
Նշվում է նաև, որ Անկարան բանակցություններ է վարում Չինաստանի և Հարավային Կորեայի հետ երրորդ ռեակտոր կառուցելու շուրջ։
Ըստ վերլուծաբանների՝ Թուրքիան Չինաստանի ազդեցությամբ կարող է ներդրումներ կատարել վերականգնվող էներգիայի մեջ, և եթե դա տեղի ունենա, այն կլինի չինական կարևորագույն ներդրումներից մեկը՝ ոչ միայն Թուրքիայում, այլև տարածաշրջանում։
Այսուհանդերձ, վերլուծաբանները նաև նշում են, որ Թուրքիայի արևմտյան դաշնակիցները անհանգստացած կլինեն Անկարայի երկարաժամկետ պարտավորություններից Ռուսաստանի և Չինաստանի հետ էներգետիկ խոշոր նախագծերի հարցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Թուրքիայի էերգետիկայի և բնական պաշարների նախարարը թուրք-հունական էներգետիկ ֆորումին հանդես է եկել տեսաուղերձով։
Թուրքիան 2019-ին առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023-ին՝ 2.3 մլրդ դոլար։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |